Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆրանկոֆոն երկու ռեփ-ֆոլկ եւ հիպ-հոպ խմբեր համերգով հանդես կգան Երեւանում

Ֆրանկոֆոն երկու ռեփ-ֆոլկ եւ հիպ-հոպ խմբեր համերգով հանդես կգան Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի կապակցությամբ կկազմակերպվեն երկու մշակութային միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոկտեմբերի 9-ին «Կասկադ» համալիրում ֆրանկոֆոն ԲԻԿ (BIC) ռեփ-ֆոլկ խումբը Հաիթիից և հոկտեմբերի 11-ին Տիկինկային թատրոնում ֆրանկոֆոն «Պոկեմոն Կրյու» (PockemonCrew ) հիպ-հոպ խումբը Ֆրանսիայից հանդես կգան բացօթյա անվճար համերգով:

Կոմպոզիտոր, ռեփեր BIC-ը (Ռուզվելտ Սայան) հայտնի է որպես հեղինակային երգի ներկայացուցիչ, շանսոնյե, որը վարպետորեն խաղում է հանգերի հետ: Հաջողությամբ նավարկելով պոետիկ մեղեդիների և խոլերիկ ռիթմերի միջև՝ նա  ստեղծում է ռեփի և ֆոլկի հրաշալի համադրություն: Կարիերան սկսել է 2000թ. Flex խմբի հետ: Հետագայում իր համերկրացի Ջոն Մոժենի հետ հիմնել է BIC խումբը: Նրա երգերը հասարակությանը հուզող խնդիրների մասին են: 15 տարվա կարիերայի ընթացքում նա դարձել է Հաիթիի երաժշտական աշխարհի ամենահայտնի ներկայացուցիչը: Ելույթներով հաճախակի հանդես է գալիս Մոնրեալում, Նյու Յորքում և Մայամիում: Երգիչը նաև հասարակական նվիրյալ գործիչ է: BIC-ն իր արվեստը ծառայեցնում է ոչ միայն իր երկրին, այլև ակտիվ գործունեություն է ծավալում որպես Բարի կամքի դեսպան, այդ թվում և՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության:  

Pockemon Crew-ի պատմությունն սկիզբ է առել 1996թ.՝ հիպ-հոպի և պարի սիրահար մի քանի լիոնցի երիտասարդների հանդիպումով: Խումբն ստեղծվել է 1999թ.: Խմբի մրցանակների ցանկը տպավորիչ է, արվեստի այս տեսակի մեջ խումբն աշխարհում ամենաշատ մրցանակներ ստացածներից է. աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, հիպ-հոպ ժանրում Ֆրանկոֆոնիայի խաղերի մեդալակիր: «Show - Freestyle» - Բրեկդանսի խորեգրաֆիկ շոուով խումբը հանդիսատեսին ներքաշում է պարային մրցապայքարի մեջ: Էներգիա և վարպետություն` սրանք են այս շոուի կարգախոսները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]