Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քեսաբցիներն ավարտել են բերքահավաքը և պատրաստվում են ձմեռնամուտին

Քեսաբցիներն ավարտել են բերքահավաքը և պատրաստվում են ձմեռնամուտին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբում ընդհանուր առմամբ իրավիճակը խաղաղ է, միջադեպեր տեղի չեն ունենում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սփյուռքահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանը` ավելացնելով, որ միջադեպեր Քեսաբից դուրս են լինում, թեժ ճակատը գյուղաքաղաքից բավական հեռու է: «Հուսանք, որ առհավետ հեռու կմանանք վտանգից, և ամբողջ երկիրը դուրս կգա այս ծանր վիճակից: Երկրում լավատեսություն է նկատվում»,- հավելեց նա:

«Քեսաբցիներն արդեն ավարտել են բերքահավաքը և պատրաստվում են ձմեռնամուտին, փայտ, վառելանյութ են հայթայթում»,- նշեց Մանճիկյանը` ավելացնելով, որ եղանակն արդեն անձրևային է: Պետությունը սահմանափակ քանակությամբ վառելանյութ է վաճառել բնակիչներին:

Մանճիկյանի խոսքով` Քեսաբում կյանքն ընթանում է բնականոն հունով, դպրոցում սովորականի նման ընթանում են դասերը, մարդիկ զբաղվում են իրենց առօրյա հոգսերով:

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է 2014թ. հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասը վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարանները,  առանց բացառության, վնասներ էին կրել: 

Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր 2014թ. մարտի 21-ին` Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները` Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]