Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանն ընդունելություն է կազմակերպել ի պատիվ ՀՀ ՍԴ հրավիրված միջազգային խորհրդաժողովի մասնակիցների

Սերժ Սարգսյանն ընդունելություն է կազմակերպել ի պատիվ ՀՀ ՍԴ հրավիրված միջազգային 
խորհրդաժողովի մասնակիցների

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին ընդունելություն է կազմակերպել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-ամյակին և Սահմանադրական դատարանի 20-ամյակին նվիրված երևանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների պատվին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, «Սահմանադրական դատարանների դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում: Դոկտրինալ մոտեցումները և ժամանակակից մարտահրավերերը» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների ներկայությամբ Կառավարության ընդունելությունների տանը կայացած միջոցառման ժամանակ տեղի է ունեցել նաև ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակի առիթով թողարկված նամականիշի մարման արարողությունը: Նամականիշի վրա պատկերված են ՀՀ սահմանադրական դատարանի շենքը, Հայաստանի Հանրապետության դրոշը, ինչպես նաև արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդան՝ Սահմանադրությունը ձեռքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]