Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գալուստ Սահակյանը ՀՀ քննչական կոմիտեն կայացած կառույց է համարում

Գալուստ Սահակյանը ՀՀ քննչական կոմիտեն կայացած կառույց է համարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի հիմնադրման մեկամյակին եւ Քննչական կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԺ նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կոմիտեի շենքում, ծանոթացել կառույցի պայմաններին:

Շնորհավորելով կառույցի աշխատակիցներին տոնի առթիվ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ այս կարճ ժամանակահատվածում կառույցը կարողացել է կայանալ: ԱԺ նախագահը վստահեցրել է, որ խորհրդարանն այսուհետ եւս պատրաստակամ է աջակցելու կոմիտեին: Խոսելով կառույցի հետագա գործունեության մասին՝ Սահակյանը հորդորել է գործել առավել ամրակուռ, թափանցիկ ու ժողովրդի կողմից ընդունված մոտեցումներով: Ավարտելով խոսքը՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեն արդյունավետ աշխատանքով կգրանցի արդյունքներ, որոնք անհրաժեշտ են մեր պետությանն ու պետականությանը:

ՀՀ քննչական կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար՝ Գալուստ Սահակյանը ՀՀ ԱԺ պատվո մեդալով է պարգեւատրել ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Պետրոսյանին, ՀՀ ԱԺ պատվոգրով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ջոն Ֆարխոյանին եւ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության եւ քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ, արդարադատության գնդապետ Արթուր Մելիքյանին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]