Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Օմբուդսմենը կալանավորների վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի աշխատանքում դրական արդյունքներ է նկատում

Օմբուդսմենը կալանավորների վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի աշխատանքում 
դրական արդյունքներ է նկատում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կիսում է  Ազգային ժողովի  ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունները  կալանավորների վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ: Ազգային ժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2014թ. զեկույցի քննարկման ժամանակ Կարեն Անդրեասյանը, պատասխանելով կալանավորների վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի աշխատանքի անարդյունավետության վերաբերյալ հարցին, ընդգծեց, որ ինչ-որ չափով համաձայն է, որ այդ հանձնաժողովի աշխատանքը այնքան էլ արդյունավետ չի եղել վերջին տասնամյակի ընթացքում, սակայն, միևնույն ժամանակ, նկատեց, որ որոշակի դրական արդյունքներ, այնուամենայնիվ արձանագրվել են: «Անկեղծ կլինեմ, ես այդ հանձնաժողովից դուրս եմ եկել, իմ ներկայացուցիչներին արգելել եմ գնալ այդ նիստերին իմ պաշտոնավարումից 1 ամիս հետո: Ինձ թվում էր, որ այդպիսով ես որոշակի լիցք կհաղորդեմ այդ քննարկմանը: Եվ պետք է ասեմ, որ շատ աննկատ անցավ դա. միայն դատապարտյալները նկատեցին, որ մեր ներկայացուցիչը նիստերին չի մասնակցում: Դա նրանից չէր, որ հասարակությանը չէր հետաքրքրում մեր ներկայությունը, այլ նրանից, որ այնտեղ այնքան մարդ է ներգրավված, այնքան գերատեսչություն, որ մենք այնտեղ ընդամենը դակողի դերում էինք, ինչը վարկաբեկիչ էր դառնում նաև մեր ինստիտուտի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Անդրեասյանը:

Անդրեասյանը համաձայնեց, որ այդ հանձնաժողովի որոշումների որոշակի մասն անարդար է եղել: «Մենք ունենք ծավալուն հետազոտություն: Այստեղ մեզ պետք է հասկանալ, թե ով է իսկապես ցանկանում այս ուղղությամբ գործ անել: Եթե գործադիրը ցանկանա, մենք կարող ենք իրենց էջերով տրամադրել մեր լուծումներն ու առաջարկները: Մենք ունենք էջերով ուսումնասիրություններ և առաջարկներ առկա խնդիրները կարգավորելու համար: Քաղաքական կամք է պետք, որպեսզի մենք կարողանանք իրագործել այդ լուծումները»,- նշեց նա:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ պատրաստ է համագործակցել ԲՀԿ-ի հետ և ներկայացնել առաջարկներ ու նախագծեր, որոնք հետագայում կարող են ընդունվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]