Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՕԵԿ-ում միաբերան պնդում են, որ տեղյակ չեն Արթուր Բաղդասարյանի որդու մասնակցությամբ միջադեպից

ՕԵԿ-ում միաբերան պնդում են, որ տեղյակ չեն Արթուր Բաղդասարյանի որդու 
մասնակցությամբ միջադեպից

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները միաբերան պնդում են, որ տեղյակ չեն կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի որդու մեքենան ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակում հայտնվելու միջադեպին և հրաժարվում են մեկնաբանություններ տալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանն ընդգծեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, հետևաբար, չի կարող մեկնաբանել: «Նախ սկսենք նրանից, որ ես մեկնաբանում եմ միայն «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանը, տարբեր պաշտոնատար անձանց գործունեության հետևանքով առաջացած այս կամ այն իրադարձությունները: Հասցեատերը ես չեմ: Ես չպետք է դա մեկնաբանեմ: Ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում, հետևաբար, չեմ կարող մեկնաբանել: Կան պատկան մարմիններ, որոնց կարող եք դիմել և ստանալ ձեր մեկնաբանությունը»,- ընդգծեց Միսակյանը:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ընդգծեց, որ ինքը տեղեկություններ չունի և այդ փաստը չի ուսումնասկրել, սակայն պնդեց, որ Արթուր Բաղդասարյանի որդին չէր կարող կեղծ համարանիշներով շրջել: «Ես, ճիշտն ասած, չեմ ուսումնասիրել այդ փաստը: Եթե նույնիսկ Արթուր Բաղդասարյանի տղան լինի, ապա չի կարող մի քանի համարանիշներով շրջել: Երկրորդը` դուք դա կարող եք ճշտել այնտեղից, որտեղից տեղեկատվություն եղել է: Ամեն հրապարակում չի կարելի որպես ճշմարտություն ընդունել: Ես կրկնում եմ, եթե իր տղան է, նրա մեքենան են տարել տուգանային հրապարակ, այստեղ էլ որևէ խնդիր չկա: Ես տեղյակ եմ եղել, որ ինչ-որ հանձնարարություն է եղել` համարանիշների հետ կապված խնդիրներ ունեցող բազմաթիվ մեքենաներ տանել տուգանային հրապարակ և պարզաբանել: Գուցե, այդ պարզաբանման առիթներից մեկն էլ այդ մեքենան է եղել»,- հավելեց պատգամավորը:

ՕԵԿ խմբակցության մյուս պատգամավորները ևս պնդում են, որ տեղյակ չեն ՕԵԿ առաջնորդի որդու հետ կապված միջադեպի մասին:

Մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ է տարվել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի որդուն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենան՝ կեղծ համարանիշ օգտագործելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]