1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուբլիով էներգակիրների առևտրի առաջարկը ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա է դարձել

Ռուբլիով  էներգակիրների առևտրի առաջարկը ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա է 
դարձել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների միջև կարևոր ապանքատեսակների առևտուրը ռուբլիով իրականացնելու առաջարկը միության շրջանակներում  քննարկման առարկա է դարձել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր առաջարկ է: Դա վերաբերում է էներգակիրների առևտրին: Օրինակ, մեզ համար կարևոր է, որ մենք գազը Ռուսաստանից գնենք ռուբլիով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե այդ հարցում պատասխան դեռ չկա, ՀՀ վարչապետը խորհուրդ տվեց չշտապել և այդքան շուտ պատասխան չակնկալել: «Սա շատ ճիշտ գործընթաց է և հիմա դարձել է քննարկվող հարց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ես կարծում եմ, որ մենք ապագայում այս հարցում դրական արդյունք կունենանք»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ելույթ ունենալով Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի նիստում, նշել էր, որ Հայաստանը պաշտպանում Է ԵԱՏՄ-ի երկրների դոլարիզացիան կրճատելու անհրաժեշտության վերաբերյալ կարծիքը: 

Վարչապետը հայտնել Էր, որ Հայաստանը պաշտպանում Է այն փաստաթղթերի նախագծերի ընդունումը, որոնք փոխգործակցության տարբեր ոլորտներ են ներառում ԵԱՏՄ-ում: «Մենք ամբողջությամբ աջակցում ենք արդյունաբերական համագործակցության   խորացման  ընդլայնմանն ուղղված քայլերինՄեր պետություններն արդյունավետ  համագործակցության   ներուժ ունեն»,- ասել Էր նա:

Հովիկ Աբրահամյանը պաշտպանել Է ֆինանսական շուկայի կարգավորման շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: «ԵԱՏՄ-ին անհրաժեշտ Է ազգային   արժույթներով  փոխհաշվարկների ինտենսիվացման եւ   դոլարիզացիայի կրճատման միջոցներձեռնարկել:  Նաեւ  այժմեական Է փորձի փոխանակումը համաձայնեցված մակրոտնտեսական   քաղաքականություն իրականացնելու հարցերի շուրջԱյդ համատեքստում կարեւոր Է ԵԱՏՄ-ի երկրների միջեւ ռազմավարական ապրանքների փոխադարձ առեւտուրը ռուբլու հիման վրա,  առանց դոլարի հետ փոխկապակցմանիրականացնելու գաղափարը«- ընդգծել էրել Է Հայաստանի կառավարության ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]