Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում կանցկացվեն Երևան-Մոսկվա համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ

Հայաստանում կանցկացվեն Երևան-Մոսկվա համագործակցության զարգացմանն ուղղված 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 8-10-ը կանցկացվեն Երևան-Մոսկվա համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մոսկվայի տուն» կենտրոնից, միջոցառումների շրջանակում կանցկացվի երիտասարդական քաղաքականության հարցերին առնչվող կլոր սեղան, կքննարկվի Մոսկվայի և Երևանի համագործակցության զարգացման հարցը, ինչպես նաև կկազմակերպվի այց Երևանի ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքներ: 

Միջոցառումների նպատակն է Մոսկվայում և Երևանում խթանել երիտասարդական քաղաքականության իրականացումը, ավելացնել երիտասարդական կազմակերպությունների դերը քաղաքի որակի բարելավման գործում: Կլոր սեղանը կանցկացվի «Մոսկվայի տանը» հոկտեմբերի 9-ին:

Միջոցառումներին մասնակցելու համար Երևան կժամանի Մոսկվայի կառավարության պատվիրակությունը: Հայկական կողմից քննարկումներին կմասնակցեն պետական ենթակառուցվածքների ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ և առաջատար փորձագետներ, ինչպես նաև երևանյան բուհերի ուսանողներ:

Մոսկովյան պատվիրակությունը կմասնակցի նաև Երևան քաղաքի տոնին նվիրված միջոցառումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]