Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով մեծարեցին տարեցներին

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով մեծարեցին տարեցներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման կենտրոն»-ը Տարեցների միջազգային օրվա և կենտրոնի գործունեության 15-ամյակի կապակցությամբ Երևանի «Առնո Բաբաջանյան» ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում կազմակերպեց համերգ` վերը նշված կենտրոնի կողմից խնամվող միայնակ տարեցների համար:

Համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և այլ պատվավոր հյուրեր:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում տարեցների հետ կապված բոլոր հիմնախնդիրները` հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես միայնակ տարեցների խնդիրներին: Շուրջօրյա հաստատություններում խնամվող են և համապատասխան ծառայություններ ստացող մեր պապիկներից և տատիկներից բացի, մենք ունենք նաև տնային սոցիալական սպասարկման ծառայություն (մոտ 1500 շահառու), որի սոցիալական աշխատողները, հոգեբանները, իրավաբանները տնային պայմաններում տարեցներին մատուցում են համապատասխան ծառայություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանն` ընդգծելով, որ ձևավորված ավանդույթի համաձայն` յուրաքանչյուր տարի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը բազմաթիվ նվերներ է տալիս իրենց կենտրոնի շահառուներին:

Նա նկատեց, որ «Միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման կենտրոն»-ն սպասարկում է մոտ 1500 շահառուի: «Տարեցների համար, կենսաթոշակից բացի, շատ կարևոր է ստանալ պատշաճ բժշկական սպասարկում: Բացի այդ, մենք պետք է այնպես անենք, որ մեր տարեցները իրենց միայնակ չզգան, և հնարավորինս շատ շփվեն իրենց հասակակիցների հետ»,- շեշտեց Ջեմմա Բաղդասարյանը` հավելելով, որ ՀՀ կառավարությունը տարեցների կարիքների բավարարման և կյանքի որակը բարձրացնելու նպատակով տրամադրում է բազմաթիվ սոցիալական ծառայություններ:

«Առնո Բաբաջանյան» ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում կազմակերպված համերգի ընթացքում ելույթ ունեցան երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Դավիթ Ամալյանը, երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, «Սասնա ծռեր» ազգագրական համույթը և այլոք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]