1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սեպետեմբերին նախորդ ամսվա համեմատ պարենային ապրանքների գները մնացել են անփոփոխ

Սեպետեմբերին նախորդ ամսվա համեմատ պարենային ապրանքների գները մնացել են 
անփոփոխ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ պարենային ապրանքների գների անփոփոխ ընդհանուր մակարդակի պայմաններում պարենային որոշ ապրանքատեսակների գներն աճել են, որոշ տեսակներինն էլ նվազել: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.3-3.5 տոկոս գնաճ, իսկ 8-ում՝ 1.7-0.1 տոկոս գնանկում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 12.6 տոկոս, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ` 3.5 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սնկի՝ 4.1 տոկոս, վարունգի՝ 4.8 տոկոս, կանաչ սոխի` 18.3 տոկոս, սմբուկի` 18.3 տոկոս, սխտորի` 19.8 տոկոս, լոլիկի` 27.1 տոկոս, կաղամբի 31 տոկոս գնաճով:

2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ կանաչ լոբու գինն աճել է 0.9 տոկոսով, խառը կանաչեղենինը՝ 3.2 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է գազարի՝ 18.7 տոկոս, ծաղկակաղամբի՝ 13.7 տոկոս, գլուխ սոխի՝ 9 տոկոս, կանաչ պղպեղի՝ 5.9 տոկոս, կարտոֆիլի 2 տոկոս գնանկում:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 1.0-10.6 տոկոսով, իսկ 2-ում գրանցվել է 4.6-1.6 տոկոս գնանկում: Մայ րաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նախորդ ամսվա համեմատ աճել են 4.1 տոկոսով:

2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ կաթնամթերքի գինն աճել է 0.3 տոկոսով, ձկնամթերքինը՝ 0.4 տոկոսով, ոչ ոգելից խմիչքինը՝ 1.7 տոկոսով, այլ մթերքինը՝ 1.9 տոկոսով: Մրգի ապրանքախմբում 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4.8 տոկոս, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ` 1.7 տոկոս գնանկում: 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ խաղողի գինը նվազել է 29.1 տոկոսով, տանձինը՝ 18.3 տոկոսով, սալորինը՝ 13.5 տոկոսով, ձմերուկինը՝ 8 տոկոսով, խնձորինը՝ 3.8 տոկոսով, ելակինը՝ 1.0 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 1.3 տոկոս, կիտրոնի՝ 2.3 տոկոս, նարնջի` 9.3 տոկոս, սեխի 14.7 տոկոս գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձա նագրվել է մրգի 6.4-0.2 տոկոս գնանկում, այդ թվում` գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է  Հրազդանում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 1.1 տոկոսով:

Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 16.6 տոկոս ով, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ՝ 1.4տոկոսով: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ձվի գինը նվազել է 8.9-0.1 տոկոսով, իսկ մեկում գրանցվել է 0.5 տոկոս գնաճ: Մայրա քաղաքում ձվի գինը նվազել է 0.1 տոկոսով:

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 2.1 տոկոսով, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ՝ 0.6 տոկոսով: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է շաքարավազի 2.4-0.4 տոկոս գնանկում, 2-ում՝ 0.2-0.7 տոկոս գնաճ, իսկ մյուս 2-ում պահպանվել է գնի նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում շաքարավազի գինը նվազել է 0.4 տոկոսով:

Հացամթերքի ապրանքախմբում 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 5.3 տոկոս գնաճ, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ՝ 0.3 տոկոս գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է բլղուրի՝ 4.2 տոկոս, սիսեռի՝ 3.3 տոկոս, լոբու՝ 2.7 տոկոս, սպիտակաձավարի՝ 2.7 տոկոս, ոսպի՝ 2.6 տոկոս, հնդկացորենի՝ 2.5 տոկոս, ոլոռի՝ 2.4 տոկոս, մակա րոնեղենի՝ 1.6 տոկոս, ձավարի՝ 1.6 տոկոս, բրնձի՝ 1.4 տոկոս, հաճարի՝ 0.8 տոկոս, առաջին և բարձր տեսակի ալյուրների՝ 0.7 տոկոս և 0.2 տոկոս, հացի 0.2 տոկոս գնանկումով:

Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 1.5 տոկոս գնաճ, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ` 0.3 տոկոս գնանկում: 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրա պետությունում արձանագրվել է ոչխարի և խոզի մսերի, համապատասխանաբար, 3.2 տոկոս և 0.8տոկոս, հավի բդի՝ 1.4 տոկոս,  նրբերշիկի՝ 1 տոկոս, խոզապուխտի՝ 0.8 տոկոս, առաջին տեսակի կիսաապխտած և եփած երշիկների, համապատասխանաբար, 0.6 տոկոս և 0.5 տոկոս, բաստուրմայի՝ 0.5 տոկոս, տավարի մսի պահածոյի 0.5 տոկոս գնանկում: Դրան զուգընթաց, տավարի մսի գինն աճել է 0.1 տոկոսով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)` 0.6 տոկոսով, աղացած մսինը՝ 0.7 տոկոսով, պելմենիինը՝ 1.1 տոկոսով:

Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանա գրվել է մսամթերքի 1.0-0.2 տոկոս գնանկում, 3-ում՝ 0.2-0.4 տոկոս գնաճ, իսկ մյուս 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 0.5 տոկոսով:

2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.3 տոկոս, հրուշակեղենի՝ 0.3տոկոս, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.3 տոկոս, կենդանական և բուսական յուղերի 0.1 տոկոս գնանկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]