1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արեւմուտքն ու ՌԴ-ն միակարծիք են Ասադի պաշտոնավարման հարցում. արեւելագետ

Արեւմուտքն ու ՌԴ-ն միակարծիք են Ասադի պաշտոնավարման հարցում. արեւելագետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական բանակը կարող էր ավելի շուտ մտնել Սիրիա եւ հարցերը կարգավորել, սակայն նրանք էլ չէին հավատում, որ Բաշար Ասադը կարող էր չորս տարի դիմակայել: Տեսակետը արեւելագետ Սուրեն Մանուկյանինն է: Նրա գնահատմամբ, ինչպես Արեւմուտքը, այնպես էլ ՌԴ-ն թերահավատ էին Ասադի հարցում, քանի որ Մերձավոր Արեւելքի ավելի փորձառու առաջնորդները` Մուբարաքը, Քադաֆին մի քանի ամսից հանձնվեցին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մանուկյանը շեշտում է, որ Ռուսաստանի ռազմական օդուժը հայտնվել է Սիրիայի երկնքում ոչ միայն անվտանգության կամ Ասադին աջակցելու համար, այլեւ իր երկրում հայրենասիրական պաթոսը բարձրացնելու եւ հաղթանակներ գրանցելու համար: «Ուկրաինական ճգնաժամի պարագայում Ռուսաստանը հաղթանակ չտարավ, եւ այժմ այդ երկրին անհրաժեշտ է նոր միջավայր, հարթակ` իր ուժն ու հզորությունը ցուցադրելու համար»,- ընդգծեց Սուրեն Մանուկյանը` հավելելով, որ Ռուսաստանին առավել քան երբեւէ անհրաժեշտ է, որպեսզի Ասադը շարունակի պաշտոնավարել Սիրիայում:

Արեւելագետի գնահատմամբ, այս առնչությամբ ՌԴ-ի եւ Արեւմուտքի տեսակետերն էականորեն չեն տարբերվում, քանի որ Արեւմուտքն էլ է գիտակցում, որ առայժմ լավագույն տարբերակն այն է, որ Ասադը մնա նախագահ: Բացի այդ, ըստ Մանուկյանի, ուկրաինական ճգնաժամի հետեւանքով մոտ մեկ տարի ռուս-ամերիկյան սառեցված հարաբերությունները կրկին սկսեցին շնչել:

«Մենք տեսանք, թե ՄԱԿ-ի գագաթնաժողովում քանի անգամ ռուս եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիպեցին, քննարկեցին սիրիական հակամարտությունը: Եթե այսպես շարունակվի, բնականաբար, երկկողմ հանդիպումներն էլ կշատանան»,- ասաց Մանուկյանը` հավելելով, որ կատարվածի ենթատեքստում չի բացառում նաեւ PR-ի գործոնը:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, Մանուկյանը շեշտեց, որ մինչ Սիրիա մտնելը Ռուսաստանն իր ծրագրերը համաձայնեցրել էր Իսրայելի հետ եւ ստացել դրական պատասխան: Արեւելագետը հիշեցրեց, որ երկու անգամ բարձր մակարդակով ռուս-իսրայելական հանդիպումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում քննարկվել է նաեւ այս հարցը: Մանուկյանի գնահատմամբ, այս իրավիճակը ձեռնտու է Իսրայելին եւ չի բացառվում, որ Իսրայելը պատասխան երաշխիք է ստացել, որ «Հըզբոլահ»-ը կարող է որոշ ժամանակով դադարեցնել հարձակումներն Իսրայելի վրա:

Մանուկյանն արտասովոր ոչինչ չի տեսնում նաեւ ՆԱՏՕ-ի հայտարարություններում: Նրա խոսքով` հայտարարությունները պետք է հենց այդպիսին են լինեն: 

«ՆԱՏՕ-ի հայտարարություններում հիմնական մտահոգությունը ոչ թե այն է, որ ռուսական օդուժը հարվածներ է հասցնում «Իսլամական պետությանը», այլ որ ռմբակոծում է բնակեցված տարածքներ, ինչի հետեւանքով քաղաքացիներ են զոհվում»,- նկատեց Մանուկյանը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]