Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելել է Սլովակիայի Կոշիցե քաղաք

Դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելել է Սլովակիայի Կոշիցե քաղաք

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հոկտեմբերի 4-5-ին աշխատանքային այց է կատարել Սլովակիայի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաք Կոշիցե։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Կոշիցեում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել քաղաքապետ, Սլովակիայի առողջապահության նախկին նախարար Ռիխարդ Ռաշիի և Սլովակիայի Ազգային խորհրդի, իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օտտո Բրիքսիի հետ:

Քաղաքապետի և պատգամավորի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստանի քաղաքներից մեկի հետ գործընկերական հարաբերություններ հաստատելու հարցը։ Սլովակյան կողմը պատրաստակամություն է հայտնել գործակցություն սկսել կոնկրետ նախագծերի շրջանակներում:

Պատգամավոր Բրիքսիի հետ քննարկվել են նաև Սլովակիայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու և միջխորհրդարանական երկխոսությունն ակտիվացնելու հարցը։

Դեսպան Սեյրանյանն այցելել է Պավոլ Յոզեֆ Շաֆարիկի անվան համալսարան: Բուհի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բուհերի հետ բժշկության և բնական գիտությունների, մասնավորապես, աստղագիտության բնագավառներում համագործակցություն սկսելու հնարավորությունները։

Դեսպան Սեյրանյանը ուսանողադասախոսական կազմի առջև հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում ներկայացրել է հայ-սլովակյան հարաբերությունների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը։ Դեսպանը երախտագիտությամբ նշել, որ Սլովակիայի խորհդարանը` Ազգային խորհուրդը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և քրեական օրենսգիրքը հավելել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդվածներով։

Այցի շրջանակներում Տիգրան Սեյրանյանը հանդիպել է նաև քաղաքի` շուրջ 30 ընտանիքից բաղկացած հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

2013թ.-ին Կոշիցեն ֆրանսիական Մարսելի հետ մեկտեղ հռչակվել է Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք։ Բոլորովին վերջերս Եվրոպական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ քաղաքը կրելու է Եվրոպայի 2016 թվականի սպորտի մայրաքաղաքի տիտղոսը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]