Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը չի պատրաստվում Ռուսաստանի հետ համագործակցել Սիրիայում. Էշթոն Քարթեր

ԱՄՆ-ը չի պատրաստվում Ռուսաստանի հետ համագործակցել Սիրիայում. Էշթոն Քարթեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը չի պատրաստվում Ռուսաստանի հետ համագործակցել Սիրիայում ռազմական գործողությունների հարցում այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի      փոխել իր ռազմավարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 8-ին հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:

«Ես արդեն ասել եմ, որ, մեր կարծիքով, Ռուսաստանը ոչ ճիշտ ռազմավարություն Է ընտրել: Նա շարունակում Է հարվածներ հասցնել ԻՊ-ին չպատկանող թիրախների: Մենք դա առանցքային սխալ ենք համարում: Հակառակ ռուսաստանի պնդումներին՝ մենք չեն համաձայնել համագործակցել ԻՊ-ի դեմ պայքարում այնքան ժամանակ, քանի դեռ նա ոչ ճիշտ ռազմավարություն Է իրականացնում եւ հարվածներ Է հասցնում այդ նպատակակետերին»,- հավելել Է Քարթերը:

Ավելի վաղ արդեն հայտնի Էր դարձել, որ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը մտադիր չեն Սիրիայի վերաբերյալ հետախուզական տեղեկատվություն տրամադրել ՌԴ-ին այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի դադարեցնի աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]