Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահրամ Շահինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի փորձագետ Մայք Քելիին

Վահրամ Շահինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի փորձագետ Մայք Քելիին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կայացել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի փորձագետ Մայք Քելիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, Վահրամ Շահինյանը, ողջունելով եվրոպացի պատվիրակին և կարևորելով Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հետ համագործակցությունը, փորձագետ Մայք Քելիի խնդրանքով ներկայացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավասությանը հանձնված հատկապես խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարած աշխատանքների վերաբերյալ տվյալներ և խոսել է իրավապահ այլ մարմինների համակարգում ՀՀ հատուկ քննչական ծառայության դերի ու առանձնահատկությունների մասին:

Հանդիպման ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի, Ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանի և Ծառայության  խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Ղահրամանյանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության և առանձին քրեական գործերով եվրոպացի պատվիրակ Մայք Քելիին հետաքրքրող մի շարք հարցերի տրվել են սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ավարտին փորձագետ Մայք Քելին դրական է գնահատել ՀՀ հատուկ քննչական ծառայության որդեգրած մարտավարությունը և գոհունակություն է հայտնել համագործակցության ձևավորված ավանդույթները պահպանելու կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am