Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում որոշել են ազատ արձակել 6 հազար կալանավորների

ԱՄՆ-ում որոշել են ազատ արձակել 6 հազար կալանավորների

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն ազատ կարձակի 6 հազար կալանավորների, ինչն ամենամասշտաբային համաժամանակյա ազատումը կդառնա Միացյալ Նահանգների պատմության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Washington Post թերթին:

Կալանավորները՝ հիմնականում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար դատապարտվածներ, ազատ կարձակվեն գերլցված բանտերը բեռնաթափելու համար:

Նշվում Է, որ զանգվածային համաներումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 2-ը: Նրանց երկու երրորդը կտեղավորվի վերականգնման կենտրոններում կամ կդրվի տնային կալանքի տակ, ազատված օտարերկրացիներն անհապաղ կուղարկվեն իրենց հայրենի երկրներ:

Եվս շուրջ 8,5 հազար կալանավորներ ազատ կարձակվեն այս տարվա նոյեմբերից մինչեւ եկող տարվա նոյեմբեր:

ԱՄՆ-ի վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ երկրում ներկայում ճաղերի հետեւում Է գտնվում շուրջ 2,2 մլն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]