Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցը դեռևս օրակարգային չէ

Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցը դեռևս օրակարգային չէ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ծրագրի շուրջ առաջիկա տարիներին լուրջ աշխատանք չի կատարվի: ՀՀ կառավարությունն ավելի հակված է ուսումնասիրել գործող ատոմակայանի աշխատանքը 10 տարի երկարաձգելուց հետո ևս մի քանի տարով շահագործումը երկարացնելու տարբերակը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: «Եթե հետագայում կրկին ժամկետների երկարաձգման հնարավորություն լինի, մենք կգնանք դրան, նոր ուսումնասիրություններ կտարվեն այդ ուղղությամբ: Նոր ատոմակայանի կառուցումը բավականին աշխատատար ու մեծ ֆինասնական միջոցներ պահանջող ծրագիր է»,-«Արմենպրես»-ի փոխացմամբ` ասաց Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով` նոր ատամակայանի կառուցումը կնշանակի ունենալ էլեկտրաէներգիայի մի քանի անգամ ավելի բարձր սակագներ, քանի որ կատարվելու են մեծ ներդրումներ ու դրանց հետ վերադարձի պարտավորություն կունենա պետությունը: «Այսօր մեր ատոմակայանի դեպքում, որը շահագործում ենք, այդ խնդիրը չունենք, քանի որ հիմնականում ներդրումները կատարվել են խորհրդային ժամանակաշրջանում ու ներդրումների հետ գնման պարտավորություն չունենք»,-ավելացրեց Երվանդ Զախարյանը` հավելելով, որ դրա շնորհիվ է, որ այսօր ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագները բավականին ցածր են:

Նախարարը նշեց, որ ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների նախնական համաձայնությամբ որոշվել է նոր ատոմակայանը կառուցել 1000 մեգավատ հզորությամբ` միևնույն ժամանակ հավելելով, որ Հայաստանին ավելի ձեռնտու է միջին հզորության ատոմակայան ունենալ: «Նոր ատոմակայանի համար մենք դեռ ժամանակ ունենք ուսումնասիրելու: Դրա ուղղությամբ մոտակա տարիներին հավանաբար լուրջ աշխատանք չի կատարվի, այլ ավելի շուտ կուսումնասիրվեն հետագայում նոր հզորությունների մասով հնարավորությունները»,-ավելացրեց Երվանդ Զախարյանը:

Նախարարը նաև հայտնեց, որ մշակվել է մինչև 2036 թվականը էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարություն, որով նախատեսվում է լրացուցիչ հողմային կայաներ կառուցել մինչև 200 մեգավատ և հիդրակայաններ 200-250 մեգավատ հզորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]