Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Էլդար Ռյազանովին հոսպիտալացրել են Մոսկվայում

Էլդար Ռյազանովին հոսպիտալացրել են Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս կինոռեժիսոր Էլդար Ռյազանովին հոկտեմբերի 6-ի երեկոյան հոսպիտալացրել են Մոսկվայի թիվ 1 Պիրոգովի անվան քաղաքային հիվանդանոցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Զվեզդա» հեռուստաալիքին: Նշվել Է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի վիճակը ծանր Է, եւ նա գտնվում Է վերակենդանացման բաժանմունքում:

Մինչդեռ, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսեյ Սվետը հայտարարել Է, որ «կեղծ տագնապ» Է եղել: «Նրան բերել են, բայց ոչ մի գտանգավոր բան չեն գտել»,-ասել Է բժիշկը եւ հավելել, որ ռեժիսորն այսօր իսկ դուրս կգրվի հիվանդանոցից:

Այս տարվա սեպտեմբերի 6-ին ԶԼՄ-ները հաղորդել Էին, որ Ռյազանովը հոսպիտալացվել Է ինֆարկտից հետո: Ռեժիսորի հարազատները հերքել են այդ տեղեկատվությունը, նշելով, որ խոսքը վերաբերում Է վերականգնողական բուժմանը:

Էլդար Ռյազանովը խորհրդային եւ ռուս կինոռեժիսոր Է, սցենարիստ, դերասան, մանկավարժ, հեռուստահաղորդավար, գրող եւ պրոդյուսեր: Նրան լայն ճանաչում են բերել «Կառնավալային գիշեր», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Գարաժ», «Կայարան երկուսի համար» ֆիլմերը:

 

Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]