Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ինդոնեզիան միջազգային հանրակցությանը խնդրում է օգնել անտառային հրդեհների դեմ պայքարում

Ինդոնեզիան միջազգային հանրակցությանը խնդրում է օգնել անտառային հրդեհների դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի իշխանությունները դիմել են միջազգային հանրակցությանը՝ խնդրելով ինքնաթիռներ տրամադրել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, որոնք ճարակել են Կալիմանտան եւ Սումատրա կղզիները: Ինչպես հեկտեմբերի 7-ին նշել է Steyts Times թերթը, կառավարությունն առանձնակի հույսեր է կապում հարեւան Մալայզիայի եւ Սինգապուրի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ներկայում հրդեհները մարելու համար օգտագործվում են տեղական ուղղաթիռները, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղափոխել 500 լիտրից ոչ ավելի ջուր: Մինչդեռ, օրինակ, ռուսական ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչեւ 12 տոննա ջուր:

Հրդեհները ազդել են Ինդոնեզիայի 28 մլն բնակիչների կյանքի վրա, տնտեսական վնասը գնահատվում է 47,5 մլրդ դոլար: Վերջին օրերին Կենտրոնական Կալիմանտանի եւ Հարավային Սումատրայի նահանգներում իրադրությունը շարունակում է վատանալ: Ծխոտումը տարածվում է արդեն ոչ միայն Մալայզիայի նահանգների մեծ մասի, Սինգապուրի տարածքի, այլեւ Ֆիլիպինների Սեբու առողջարանային քաղաքի, ինչպես նաեւ Թաիլանդի մի շարք շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]