Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի հավաքականը ժամանել է Էստոնիա

Հայաստանի հավաքականը ժամանել է Էստոնիա

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ժամանել է Էստոնիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Էստոնիայում հոկտեմբերի 8-13-ը կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2016 թ. առաջնության 12-րդ խմբի ընտրական մրցաշարը: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին կմրցի Չեխիայի, հոկտեմբերի 10-ին՝ Սերբիայի և հոկտեմբերի 13-ին՝ Էստոնիայի հավաքականների հետ: Հայաստանցի մարզիկները հանգրվանել են Տալլինի «Պիրիտա Սպա» հյուրանոցում: Մարկ Լևլևրի գլխավորությամբ Էստոնիա են մեկնել հետևյալ 18 ֆուտբոլիստները՝  

Դարպասապահներ.

Սուրեն Ալոյան, «Բանանց»,

Մարկ Գրիգորյան, «Դոնաֆելդ» (Ավստրիա),     

Պաշտպաններ.

Հակոբ Համբարձումյան, «Բանանց»,      

Աղավարդ Պետրոսյան, «Բանանց»,        

Հակոբ Հակոբյան, «Բանանց»,        

Արմեն Միքայելյան, «Փյունիկ»,                

Մհեր Սաֆարյան, «Շիրակ»,

Գրիգոր Էմեքսուզյան, «Ստրոգինո» (Ռուսաստան), 

Կիսապաշտպաններ.

Ստեփան Հարությունյան, «Բանանց»,        

Հովհաննես Իլանգյոզյան, «Բանանց»,

Էմիլ Եղիազարյան, «Բանանց», 

Արթուր Նադիրյան, «Փյունիկ»,

Արամ Կարապետյան, «Փյունիկ»,

Վարդան Սաֆարյան, «Միկա»,        

Դավիթ Մարտիրոսյան, «Տեպլիցե» (Չեխիա),

Գոռ Աղբալյան, «Հերենվեն» (Հոլանդիա,)

Հարձակվողներ.

Էդգար Մովսիսյան, «Բանանց»,     

Հայկ Գալստյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա):       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]