Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Microsoft-ը ներկայացրել է նոր պլանշետ եւ իր առաջին նոութբուքը

Microsoft-ը ներկայացրել է նոր պլանշետ եւ իր առաջին նոութբուքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft Corp.-ը հոկտեմբերի 6-ին ներկայացրել է պլանշետի նորացված տարբերակ եւ նոութբուքի իր առաջին մոդելը, որոնք նախատեսված են կորպորատիվ հաճախորդների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ընկերության մամուլի տեղեկագրում:

Surface Pro 4 պլանշետն օժտված է 12,3 դյույմ անկյունագիծ ունեցող էկրանով: Դրա արտադրողականությունը 30 տոկոսով ավելի բարձր է, քան նախորդ մոդելինը: Նոր նոութբուքն ստացել է Surface Book անվանումը: Ընկերության ներկայացուցիչ Պանոս Պանայայի խոսքով՝ դա «աշխարհի ամենաբարակ եւ հզոր համակարգիչն է»: Դրա էկրանն ունի 13,5 դյույմ անկյունագիծ, իսկ արտադրողականությունը, ընկերության հայտարարության համաձայն, կրկնակի բարձր է, քան Apple-ի MacBook Pro-ինը:

Նշված սարքերի նախապատվերները կսկսվեն հոկտեմբերի 7-ին, դրանք վաճառքի կհանվեն հոկտեմբերի 27-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]