Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԲ խորհուրդը հաստատել է մի շարք հուշադրամների էսքիզները

ԿԲ խորհուրդը հաստատել է մի շարք հուշադրամների էսքիզները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկի հոկտեմբերի 6-ի խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, հաստատվել է ՀՀ ԿԲ 2016-2017թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հովհաննես Այվազովսկի-200», «Ալեքսանդր Մանթաշյան-175», «Շուշիի ազատագրման 25-ամյակ», «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ» ոսկե, «Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ», «Համո Բեկնազարյան-125», «Վենետիկի Մխիթարյան Միաբանության հիմնադրման 300-ամյակ», «ՀԱՊ-25 և ՀԱՊԿ-15» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, խորհուրդը վերաձևակերպել է անհատ ձեռնարկատեր Լևոն Ավանեսյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 710 լիցենզիան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]