Լուսնի հյուսիսային բեւեռի նոր լուսանկարները տարակուսանքի մեջ են գցել գիտնականներին
10:38, 7 Հոկտեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի տիեզերական գործակալության գիտնականները խորհրդածում են այն բանի շուրջ, թե ինչ են իրենցից ներկայացնում Լուսնի մակերեւույթի սեւ խառնարանները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գործակալությունը Համացանցում զետեղել է Լուսնի հյուսիսային բեւեռի նոր լուսանկարներ, որոնցում երեւում են սեւ խորացումներ: Գիտնականների վարկածներից մեկի համաձայն՝ խառնարաններն իրենցից ներկայացնում են խորը ձագարափոսեր, որոնց հատակում կարող է ջուր լինել սառույցի տեսքով:
Նաեւ, առանձին գիտնականների կարծիքով, Լուսնի խառնարանների ուսումնասիրումը կօգնի նոր փաստեր բացահայտել Արեգակնային համակարգի սկզբնավորման ամսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում