Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՄ-ն հարյուր հազարավոր անօրինական միգրանտների արտաքսում է պատրաստում. Times

ԵՄ-ն հարյուր հազարավոր անօրինական միգրանտների արտաքսում է պատրաստում. Times

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուր հազարավոր միգրանտներ, ում մերժվել է փախստականի կարգավիճակի տրամադրումը, Եվրոպայից կարտաքսվեն մի քանի շաբաթվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 7-ին հաղորդել է Times թերթը՝ հղում անելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը:

«Բրյուսելն սպառնում է դադարեցնել իր օգնությունը, չեղարկել առեւտրական գործարքներն ու այցագրային համաձայնությունները, եթե այնպիսի երկրներ, ինչպիսիք են Նիգերը եւ Էրիթրեան, հրաժարվեն հետ ընդունել իրենց տնտեսական միգրանտներին: Պլանը նաեւ նախատեսում է ԵՄ-ի երկրներում հսկողության տակ պահել հազարավոր միգրանտների, որպեսզի նրանք չխուսափեն արտաքսումից»,- նշում է հրատարակությունը՝ հավելելով, որ հիշատակված երկրների քաղաքացիներին կարող են միանալ նաեւ Աֆղանստանից, Լիբիայից եւ Սիրիայից եկածները:

Ինչպես հաղորդում է թերթը, «այս տարվա առաջին կեսին ԵՄ ժամանած ավելի քան 400 հազար մարդու՝ փախստականի կարգավիճակ տամադրելու դիմումները մերժվել են, ինչը հումանիտար եւ քաղաքական մարտահրավեր է նետում ԵՄ-ի ղեկավարներին»:

«Միգրանտների վերադարձման պլանի» համաձայն՝ ԵՄ-ի արտաքին սահմանների անվտանգության հարցերով զբաղվող Frontex գործակալությունը լիակատար աջակցություն կապահովի այդ գործընթացին: Այն երկրներին, որոնք չեն ղեկավարվի անօրինական միգրանտների վտարման միջազգային իրավական նորմերով, սպառնում են Եվրահանձնաժողովի տուգանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]