Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մանկական բեսթսելեր 3/9. Հեքիաթներն ամենապահանջվածն են

Մանկական բեսթսելեր 3/9. Հեքիաթներն ամենապահանջվածն են

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշները: «Արմենպրես»-ը որոշել է մանկական գրքերի վարկանիշային աղյուսակն ընթերցողներին ներկայացնել ամիսը մեկ անգամ:

Սեպտեմբերի առաջատարը «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջըթռչող ցախավելը» գիրքն է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:

Երկրորդ հորիզոնականում դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթն է` «Բուկինիստ»-ի հրատարակությամբ: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է: Գրքին կցված է նաև խաղալիք:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթների մոլորակ»  ժողովածուն երրորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

GSM հրատարակչության`ազգային հեքիաթներն ամփոփող «Հայկական հեքիաթներ» ժողովածուն չորրոդ հորիզոնականում է:

«Երեք խոզուկներ» հեքիաթ-ալբոմը գրեթե միշտ ներառված է ամենաշատ վաճառվող գրքերի տասնյակում: Այն զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Գրքույկը փոքրիկներին հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:

«Բուկինիստ» -ի «Այբոլիտը» հեքիաթը վեցերորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:  

Յոթերորդ տեղում է GSM հրատարակչության`   Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը: Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:

Արքայադուստր Լինդան, Կեոնեխ թագավորը և Ոսկեծամիկը հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը ութերորդ հորիզոնականում է:

Ագահ Մեդոկը, Ֆինվարայի կախարդական գավաթը և Հավեյն ասպետի պսակադրությունը կսովորեցնեն տղաներին լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք ընդգրկված են «Հեքիաթներ տղաների համար» գրքույկում, որն զբաղեցնում է իններորդ տեղը:

Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: «Բուկինիստ»-ի «Հեքիաթներ քնելուց առաջ»ժողովածուն, որն եզրափակում է վարկանիշային աղյուսակի տասնյակը, ներառում է պարտադիր ընթերցելու յուրահատուկ հեքիաթներ:

Վարկանիշային աղյուսակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09),  «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը: 

 

Տեղ Գիրք Հրատ Քանակ
1 «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» Բուկինիստ 114
2

Հանս Քրիստիան Անդերսենի

«Մատնաչափիկը»

Բուկինիստ 57
3

Հովհաննես Թումանյանի

«Հեքիաթների մոլորակ»

ՄՀՄ 42
4 «Հայկական հեքիաթներ» GSM 38
5 «Երեք խոզուկներ» Բուկինիստ 35
6 «Այբոլիտը» Բուկինիստ 32
7

Հանս Քրիստիան Անդերսենի

«Հեքիաթներ»

GSM 25
8 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինիստ 25
9 «Հեքիաթներ տղաների համար» Բուկինիստ 20
10 «Հեքիաթներ քնելուց առաջ» Բուկինիստ 20

«Մանկական բեսթսելեր»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]