Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանցի ընթերցողներն «արտագաղթում» են դեպի հայկական լրատվադաշտ. Սամվել Մարտիրոսյան

Ադրբեջանցի ընթերցողներն «արտագաղթում» են դեպի հայկական լրատվադաշտ. Սամվել 
Մարտիրոսյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին հինգ տարիների ընթացքում դիտվում է ադրբեջանցի ընթերցողների «արտագաղթ» դեպի հայկական լրատվական դաշտ: Լրագրողների հետ հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Բոլորին հայտնի է, որ ադրբեջանական լրատվական դաշտը դարձել է խիստ վերահսկելի է և այնտեղ չի մնացել ընդդիմադիր լրատվամիջոց: Այդ հանգմանքը բերում է այն իրավիճակին, որ, ադրբեջանցի գիտակցող քաղաքացին իր հայացքն ուղղում է դեպի մեր լրատվական էլեկտրոնային կայքերը, ինչը մեր օգտին է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Նա նկատեց, որ համեմատելով անցած տարվա օգոստոսին սահմանային լարվածության դեպքերի ընթացքում հայկական լրատվական դաշտի ընդհանուր պատկերը` մեր տեղեկատվական դաշտը հիշեցրեց 2013 թվականի նախագահական ընտրությունների տարին: «Այդ տարի` ընդամենը մի քանի օրում, համացանցում հայտնվեցին նորաստեղծ օնլայն լրատվական կայքեր, որոնք զբաղված էին ներքին դաշտում ինչ-որ ապատեղեկատվությամբ: Վերջին սահմանային սրացումների ընթացքում այդ կայքի աշխատողները որոշեցին, որ պետք է ուշադրությունը գրավել իրենց կողմ` խուճապահար հայկական տարբեր քաղաքների ռմբակոծության վերնագրերով և հրթիռակոծության կադրերով, որոնք իրականում վերաբերում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին»,-շեշտեց Մարտիրոսյանը` հավելելով, որ Հայաստանում միջուկային զենքի գոյության մասին տեղեկությունները տարածում է ռուսաստանաբնակ սադրիչ Հեյդար Ջեմալը:

Փորձագետի դիտարկմամբ` վերը նշված սխալ տեղեկատվությունից զերծ մնալու համար առկա են բավական քիչ «դեղամիջոցներ»: «Գրաքննությունն այդ խնդիրը չի լուծի, և դա կարող է գործիք դառնալ որոշ պաշտոնյաների ձեռքում` օրինակ հակակոռուպցիոն նյութերի արգելափակման համար: Ամենաճիշտ մեթոդը մարդկանց հասկացնելն է, որ տեղեկատվությունը սնունդի պես մի բան է. մարդը երբեք չի գնի փչացած սնունդ, նույնը տեղեկատվական դաշտում, մարդիկ պետք է վստահեն այն կայքերին, որոնք ապատեղեկատվություն չեն տարածում»,- ընդգծեց Մարտիրոսյանը` հավելելով, որ դաշտում գոյություն ունեն ադրբեջանցիների կողմից  ստեղծված armeniareport.com և vestiarmenia.info կայքերը, որտեղ տեղադրված էին տեսանյութեր, որտեղ իբր ականանետով հարվածում են հայ զինվորներին, որը իրականում ծխածածկույթով բեմադրված տեսանյութ էր: «Որոշ երկրների դպրոցներում մեդիակրթության դասաժամեր են մտցվում, ինչը շատ կարևոր է հատկապես ճիշտ տեղեկատվությունն ապատեղեկատվությունից տարբերելու համար»,-եզրափակեց բանախոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]