Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռոբերտ Հարությունյանը ԵԱՏՄ-ում աճի նախապայման է համարում տնտեսության դիվերսիֆիկացիան և նորարարությունը

Ռոբերտ Հարությունյանը ԵԱՏՄ-ում աճի նախապայման է համարում տնտեսության 
դիվերսիֆիկացիան և նորարարությունը

ՍՈՉԻ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոչի-2015» միջազգային ներդրումային համաժողովի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Ռոբերտ Հարությունյանը ներկայացրել է այն ուղիները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել ԵԱՏՄ տնտեսության մակարդակը: Այս առնչությամբ Հարությունյանը կարեւորել է արտադրության զարգացման անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ԵԱՏՄ հանձնաժողովի պաշտոնական կայքը, Հարությունյանը շեշտել է, որ ներկա դրությամբ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական աճի վերականգնումը հնարավոր է ներքին ռեսուրսների եւ արտաքին պահանջմունքների հիման վրա: Այդ աշխատանքի հիմնական ուղղությունը պետք է դառնա տնտեսության դիվերսիֆիկացիան: Անհրաժեշտ է բարելավել առեւտրային հաշվեկշիռն ու նաեւ իրականացնել նորարարական քաղաքականություն:

 «Այս ուղղությունները պետք է հաշվի առնեն մի շարք դրույթներ, հանգամանքներ, որոնք թույլ կտան մեծացնել բնակչության եկամուտներն ու սպառողականությունը,  կնպաստեն նոր տեսակի արտադրությունների համար ներդրումներին, ինչի համար անհրաժեշտ է, որ պաշտպանվեն  ներքին շուկայի մեխանիզմները»,- ասել է Հարությունյանը` հավելելով, որ ձեռնարկատերը պետք է վստահ լինի պետության երկարաժամկետ քաղաքականության հարցում:

Հարությունյանի գնահատմամբ, արտադրական արդյունաբերության զարգացումը եւ անդամ երկրների ՀՆԱ-ի աստիճանական բարձրացումը նախ կստեղծի առավելագույն ավելացված արժեք, նաեւ խթան կհանդիսանա ԵԱՏՄ տնտեսությունում նոր տեխնոլոգիական լուծումների եւ նորարարական զարգացումների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]