1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցներն աշխարհի առաջնությունում

Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցներն աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քաթարի մայրաքաղաք Դոհայում կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներն էլ կսկսեն պայքարը 1/16-րդ փուլից: Ռինգ դուրս կգան 56 կգ քաշային կարգի, 2015 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, իսկ հոկտեմբերի 7-ին մրցելույթները կսկսի 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: 
Արամ Ավագյանը կմրցի Բելառուսը ներկայացնող Ասանաու Դմիտրիի հետ, իսկ Բաչկովը` կորեացի Լիմ Հյունչուլի հետ: Կորյուն Սողոմոնյանի մրցակիցը կլինի Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Կիամա Չարլզը: 

 Աշխարհի առաջնությանը մասնակցող հայ մարզիկների քաշային կարգերում խաղարկվում են 2 օլիմպիական ուղեգրեր 52 կգ քաշային կարգում, և 3-ական ուղեգրեր կվիճարկեն 56 և 64 կգ քաշային մարզիկները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]