Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օբաման տարերային աղետի գոտի է հայտարարել Հարավային Կարոլինան

Օբաման տարերային աղետի գոտի է հայտարարել Հարավային Կարոլինան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 5-ին կարգադրել է համերկրային օգնություն ուղարկել Հարավային Կարոլինայի նահանգ, որի բնակիչները հայտնվել են տեղատարափ անձրեւների ու հեղեղումների ճիրանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Նախարարն այսօր հայտարարեց, որ Հարավային Կարոլինա նահանգում խոշոր աղետ է, եւ կարգադրեց համերկրային օգնություն ուղարկել վերականգնողական աշխատանքներին աջակցելու համար»,- նշել են մամուլի ծառայությունում:

Ինչպես հայտնել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները, հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով ԱՄՆ-ի Հարավային եւ Հյուսիսային Կարոլինա նահանգներում: Զոհվածների թիվը հասել է 12-ի: Ավելի վաղ նշվել էր ութ զոհվածների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]