1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ցիպրասը նշել է Հունաստանի կառավարության գլխավոր խնդիրները

Ցիպրասը նշել է Հունաստանի կառավարության գլխավոր խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի կառավարության գլխավոր խնդիրներն են՝ օգնության երրորդ ծրագրի շուրջ վարկատուների հետ ստորագրված համաձայնագրերի կատարումը, ֆինանսական կայունության եւ տնտեսության աճի վերականգնումը, պետական պարտքի բեռի էական թեթեւացումը, արմատական բարեփոխումները պետական կառավարման ոլորտում, կոռուպցիայի եւ բյուրոկրատիայի դեմ պայքարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ ծրագրային հայտարարությամբ հանդես գալով խորհրդարանում:

«Այս խնդիրների կատարումը վարկատուների ու հուշագրերի հսկողությունից երկիրը դուրս բերելու միակ անվտանգ եղանակն է»,- հայտարարել է Ցիպրասը:

Նա նշել է, որ չորս տարի անց Հունաստանը հետեւում կթողնի ճգնաժամն ու հուշագրերը:

Վարչապետի ծրագրային հայտարարությունը նախատեսված է օրենսդրությամբ: Երեք օրվա ընթացքում տեղի է ունենալու դրա քննարկումը, իսկ լույս հոկտեմբերի 8-ի գիշերը քվեարկություն կանցկացվի կառավարությանը վստահության հարցի շուրջ: ՍԻՌԻԶԱ կուսակցության եւ «Անկախ հույների» կոալիցիոն կաբինետը 155 տեղ ունի 300-տեղանոց խորհրդարանում, եւ վստահության քվեն պետք է հաստատի, որ նա կկարողանա անցկացնել անհրաժեշտ օրենքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]