Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արարատի մարզպետը և Արտաշատի քաղաքապետը պարգևատրեցին մանկավարժներին

Արարատի մարզպետը և Արտաշատի քաղաքապետը պարգևատրեցին մանկավարժներին

ԱՐՏԱՇԱՏ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսուցչի օրվա կապակցությամբ հոկտեմբերի 5-ին, Արարատի մարզպետարանում կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունեց մարզի 36 լավագույն մանկավարժներին, տնօրեններին, դաստիարակներին, ինչպես նաեւ մարզի այն համայնքապետներին, ովքեր ուսումնական հաստատություններին ցուցաբերել են առավելագույն աջակցություն: Մանկավարժների մեծարման արարողությանը ներկա էին նաեւ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցները:

«Ձեր ուսերին է սերունդ եւ ազգ կրթելու բարդ ու դժվարին «հոգսը»: Չնակած բազմաթիվ դժվարություններին, այնուամենայնիվ, սա հաճելի հոգս է. դուք մարդ էք կրթում, հարստացնում նրա հոգին, հասարակությանը պիտանի մասնագետ ու քաղաքացի դաստիարակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը` շնորհավորելով մանկավարժներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանալով առողջություն ու համբերություն: Հրավիրվածներն արժանացան մարզպետի պատվոգրերին եւ ծաղկեփնջերին:

Ելույթի եւ շնորհակալական խոսքով հանդես եկան մանկավարժները: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուսուցչուհին` Դիանա Հարությունյանը նշեց. «Ես հպարտ եւ անչափ ուրախ եմ, որ մարզպետ աշակերտ ունեմ, նրան ճանաչել եմ աշակերտական նստարանից»: Ուսուցչուհին շնորհակալություն հայտնեց մանկավարժների նկատմամբ ցուցաբերված մշտական ուշադրության, հարգանքի եւ ընդգծված վերաբերմունքի համար:

Օրը տոնական էր նաեւ Արտաշատի քաղաքապետարանում: Քաղաքապետ Արգամ Աբրահամյանն իր աշխատասենյակում եւս կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցեցին քաղաքի 30 մանկավարժներ: Նրանք ստացան պատվոգրեր, ծաղիկներ եւ դրամական պարգեւներ:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]