Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵՏՀ-ն ԵԱՏՄ անդամներին կոչ է անում աշխատել ընդհանուր ֆինանսական շուկայի գործառնության մեխանիզմի ձևավորման վրա

ԵՏՀ-ն ԵԱՏՄ անդամներին կոչ է անում աշխատել ընդհանուր ֆինանսական շուկայի գործառնության մեխանիզմի ձևավորման վրա

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոչի 2015» միջազգային ներդրումային համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Տիմուր Սուլեյմանովը հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրների ընդհանուր ֆինանսական շուկայի գործառնության մեխանիզմների ձևավորման շուրջ աշխատանքներն անհրաժեշտ է սկսել արդեն այժմ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵՏՀ հաղորդագրությունը: «Հարկ ենք համարում «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի հիմքի վրա ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմի մեջ կմտնեն անկախ փորձագետներ, ովքեր կաշխատեն ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ֆինասնական շուկայի գործառնության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ»,- իր ելույթում նշել է հանձնաժողովի ներկայացուցիչը:

Համաձայն ԵԱՏՄ պայմանագրի` անդամ պետությունները պետք է ավարտեն ֆինանսական շուկաների ոլորտում օրենսդրությունների ներդաշնակեցումը 2025-ին և որոշում ընդունեն ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային մարմնի գործառույթների և լիազորությունների վերաբերյալ:

Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից պատրաստվել են երկու առանցքային համաձայնագրեր` Ֆինանսական շուկաներում գործունեության իրականացման պահանջների մասին համաձայնագիրն ու ֆինանսական շուկաներում կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական ոլորտում տեղեկատվության, այդ թվում` գաղտնի, փոխանակման մասին համաձայնագիրը:

Ներկայում Հանձնաժողովը ազգային ներկայացուցիչների հետ մշակում է օրենսդրության ներդաշնակեցման ծրագիրը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]