Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հովհաննես Զանազանյանն այն անձն է, ում չպետք է մոռանալ. երկրպագուները վերջին հրաժեշտը տվեցին ֆուտբոլի լեգենդին

Հովհաննես Զանազանյանն այն անձն է, ում չպետք է մոռանալ. երկրպագուները վերջին 
հրաժեշտը տվեցին ֆուտբոլի լեգենդին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ «Արարատ 73» ակումբի հայտնի ֆուտբոլիստ, հայկական ֆուտբոլի լեգենդ Հովհաննես Զանազանյանի հոգեհանգստի արարողությունը: «Արարատ 73»-ի ավագին վերջին հրաժեշտը տալու էին եկել նրա խաղընկերները, ֆուտբոլային մեկնաբաններ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ և բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ժամանակին հնարավորություն են ունեցել դիտել նրա գեղեցիկ խաղն իրենց սիրած ակումբի կազմում: Հովհաննես Զանազանյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատ»-ի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Հովհաննես Զանազանյանն այն մարդկանցից էր, ով երբեք չպետք է մոռացվի: «Նրան լեգենդ անվանելն էլ քիչ է: Ես չգիտեմ լեգենդ բառից բացի, ինչ բառով կարելի է բնութագրել նրան: «Արարատ 73»-ը Խորհրդային Միության տարիներին մեր ազգն էր ներկայացնում: Ես կարող եմ ասել, որ այն ժամանակ «Արարատ» ֆուտբոլային ակումբի նշանակությունն ավելի բարձր էր, քան հիմա Հայաստանի ազգային հավաքականի նշանակությունը: Գուցե, ես հակասական բան եմ ասում,  սակայն ինձ մոտ այդպիսի տպավորություն է: Այն ժամանակ Խորհրդային Միության գավաթում հաղթելը կամ չեմպիոն դառնալը հավասար էր այսօրվա Եվրոպայի  չեմպիոն դառնալուն»,- նշեց մարզիչը:

Սամվել Բարսեղյանը հավելեց, որ Հովհաննես Զանազանյանը շատ ընկերասեր էր, միշտ հավասարը հավասարին է շփվել բոլորի հետ: «Ես ևս մեկ անգամ ցավակցում եմ Հովհաննես Զանազանյանի հարազատներին, մտերիմներին և ողջ ֆուտոլային հանրությանն` այս անժամանակ կորստի համար»,- եզրափակեց Բարսեղյանը:

Հովհաննես Զանազանյանը մահացել է հոկտեմբերի 4-ին` ծանր հիվանդությունից հետո: Հովհաննես Զանազանյանը ծնվել է 1946 թվականին: «Արարատի» հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1973), փոխչեմպիոն (1971) գավաթակիր (1973, 1975), իսկ Խորհրդային Միության հավաքականի կազմում՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 1971 և 1973 թվականներին ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում: Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, Հայաստանի երիտասարդական հավաքականը, «Բանանցը» և մի շարք այլ թիմեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]