Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արմեն Մուրադյանը ամերիկացի բժիշկ Ռոբերտ Գիշին պարգևատրել է պատվոգրով

Արմեն Մուրադյանը ամերիկացի բժիշկ Ռոբերտ Գիշին պարգևատրել է պատվոգրով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԿԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վիրուսային և ոչ վիրուսային հեպատիտների կանխարգելման և բուժման գործում մեծ ներդրման համար ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սան Դիեգոյի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ռոբերտ Գիշին պարգևատրել է պատվոգրով։ «Մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը Ձեր նման անվանի մասնագետի հետ»,- ամերիկացի բժշկի հետ հանդիպմանն ասել է  Արմեն Մուրադյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նա նշել է, որ վարակիչ հիվանդությունները, մասնավորապես, ներհիվանդանոցային վարակներն արդիական խնդիրներ են, և այս առումով կարևոր է աշխարհահռչակ լյարդաբանի թե՛ մեթոդաբանական, թե՛ բուժական աջակցությունը Հայաստանի մասնագետներին։

Ռոբերտ Գիշն Արմեն Մուրադյանին ներկայացրել է Հայկական լյարդաբանների ֆորումի հետ իրականացվելիք առաջիկա հինգ տարվա կայունացման ծրագրերը։ Նա ընդգծել է Հայաստանի ձեռբերումները հատկապես հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում։

Նախարարը  նշել է, որ Հայաստանում շեշտը դրվում է հիմնականում կրթական ծրագրերի, ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և պատվաստումների կազմակերպման վրա։

Հայաստանի հեպատոլոգիական ֆորումի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում ընթանում է միջազգային գիտաժողով, ուր քննարկվում են  հեպատիտ Բ-ին առնչվող հարցեր: Այն միավորել է ոչ միայն Հայաստանի և ԱՊՀ երկրների, այլև Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի առաջատար մասնագետներին,  տարբեր բնագավառների բժիշկներին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]