Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անցյալ տարվա 12-ամսյա գնաճը գերազանցել է սպասելիքները

Անցյալ տարվա 12-ամսյա գնաճը գերազանցել է սպասելիքները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցյալ տարի 12-ամսյա գնաճը գերազանցել է սպասելիքները՝ դեկտեմբերի վերջին կազմելով 4.6 տոկոս, որը գտնվել է գնաճի տատանումների թույլատրելի 4.0+1.5 տոկոսային կետ միջակայքում: Դա պայմանավորված է  տարեվերջին արտարժութային հոսքերի կտրուկ նվազման և ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությամբ, դրամի արժեզրկման ու գնաճային միջավայրի ընդլայնման դրսևորումներով, ինչպես նաև դրանց արդյունքում ձևավորված գնաճային սպասումներով: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

«Հաշվետու եռամսյակում արձանագրվել է 5.4 տոկոս  գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.3 տոկոսի փոխարեն, ինչը պայմանավորվել է գերազանցապես պարենային ապրանքների գների 9.1 տոկոս աճով, և դրա` ընդհանուր գնաճի վրա 4.8 տոկոսային կետի նպաստմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Երիցյանը:

Նա նաև հայտնեց, որ տարեվերջին բարձր գնաճը ներմուծված ապրանքների գների աճի հետևանք է՝ հիմնականում պայմանավորված դրամի կտրուկ արժեզրկմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]