Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հանրաքվեն կանցկացվի Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո

Հանրաքվեն կանցկացվի Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ 
շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն` Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծի հանրաքվեն նշանակում է հանրապետության Նախագահը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրենքի համաձայն` հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո: Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական բարեփոխումների նախագիծը կուղարկվի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ ՀՀ նախագահը հանրաքվեի մասին կհայտարարի մոտ օրերս: «Մոտակա օրերս նախագահը հանրաքվեի օրը կհայտարարի, քանի որ դա այդքան երկար գործընթաց չէ: Միգուցե, նա ևս մեկ անգամ կխորհրդակցի քաղաքական ուժերի հետ և կհայտարարի, թե երբ կլինի հանրաքվեն»,- ասաց Բաղդասարյանը: Նրա կարծիքով՝ նախագահը սահմանադրական բարեփոխումների նախագիծը հետ չի ուղարկի Ազգային ժողով, քանի որ նախագծի վերջնական տեքստն արդեն ներկայացված է եղել նախագահին և քվեարկության է դրվել նրա հավանությանն արժանացած տարբերակը:

Համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու նպատակով հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», պետական մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներով՝ ի լուր բոլորի, հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]