Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն բարձր է գնահատում խաղաղապահության բնագավառում Հայաստանի ջանքերը

ԱՄՆ-ն բարձր է գնահատում խաղաղապահության բնագավառում Հայաստանի ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի կայունության և մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալ Անե Վիկտովսկիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սեյրան Օհանյանը ողջունել է տիկին Վիկտովսկիին Հայաստանում և ՀՀ պաշտպանության նախարարությունում և նշել այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Երևանում մեկնարկած խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին նրա մասնակցության կարևորությունը:

Անե Վիկտովսկին իր հերթին նշել է, որ Հայաստանը հանդիսանում է կարևոր գործընկեր միջազգային խաղաղապահության բնագավառում և Հայաստանի ջանքերը բարձր են գնահատվում ԱՄՆ կողմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կայունության և խաղաղության պահպանման գործողություններին ՀՀ մասնակցության և դրա շուրջ հայ-ամերիկյան համագործակցությանը, մարդասիրական ծրագրերին առնչվող հարցեր, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]