Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վիետնամը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ. դեսպան

Վիետնամը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Նգույեն Թան Շոնը (նստավայրը` Մոսկվա) Հոկտեմբերի 5-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հույս է հայտել, որ նա իր կարևոր ներդրումը կունենա հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման գործում։

Դեսպան Թհան Շոնը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և նշել, որ Վիետնամը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ ու զարգացմամբ և ընդգծել է, որ ջանքեր չի խնայի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը ընդլայնելու նպատակով:

Դեսպանը Շոնը շեշտել է, որ ջերմությամբ է հիշում Հայաստանում որպես ուսանող անցկացրած տարիները, իր հայ ուսուցիչներին, ովքեր կարևոր դեր են խաղացել իր մասնագիտական գիտելիքների ձեռքբերման գործում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, անդրադարձել են առևտրատնտեսական, գիտակրթական փոխանակումների ակտիվացման, ինչպես նաև արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, միջխորհրդարանական կապերի ձևավորման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Վիետնամի փոխգործակցությանն առնչվող հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]