Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդիկը համաշխարհային ռեկորդ Է սահմանել 1952 թվականից երկարացվող եղուգներով

Հնդիկը համաշխարհային ռեկորդ Է սահմանել 1952  թվականից երկարացվող եղուգներով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի բնակիչ Շրիդհար Չիլլալը Գիննեսի ռեկորդների գրքում Է հայտնվել Է որպես աշխարհում ամենաերկար եղունգներն ունեցող մարդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Daily Mirror-ը՝ վկայակոչելով Guinness World Records-ը:

Այդ մարդն իր ձախ ձեռքի եղունգները չի կտրել 1952 թվականից: Եղջերաշերտի ընդհանուր երկարությունը կազմել Է 909,6 սանտիմետր (տարբեր մատների վրա այն տատանվում Է 164,5-ից մինչեւ 200 սանտիմետր):

Շրիդհար Չիլլալի խոսքով՝ եղուգները շատ փխրուն են, ուստի ինքն ստիպված Է միշտ շատ զգույշ լինել, հատկապես քնած ժամանակ: Շրիդհարը գանգատվում Է, որ իրեն հարկ Է լինում արթնանալ մոտավորապես յուրաքանչյուր կես ժամը մեկ եւ շարժել ձեռքը:

Տղամարդու արտաքինի հետ կապված առանձնահատկության պատճառով նրան աշխատանքի չԷին ընդունում, եւ նա երկար ժամանակ չԷր կարողանում ամուսնանալ: Սակայն, նրա խոսքով՝ այդ անհարմարություններն արդարացված Էին: «Ես երբեք հարկադրված չեմ եղել սպասել հերթերում»,-պատմել Է նա: Բացի այդ, ռեկորդակրին, նրա խոսքով, դուր Է գալիս մշտապես ուշադրության կենտրոնում գտնվելը: 

Շրիդհարը 78 տարեկան Է, նրա ձախ ձեռքի եղունգները՝ 62 տարեկան: Այժմ, երբ հնդիկը հասել Է իր նպատակին, իր եղունգները նա պլանավորում Է թանգարան հանձնել:

Եղունգների երկարության ռեկորդը կանանց շրջանում պատկանում Է Քրիս Վոլթոնին՝ Լաս-Վեգասից: 2011 թվականին նա հայտնվել Է Գիննեսի ռեկորդների գրքում: Նրա ամենաերկար եղունգի երկարությունը կազմել Է 91 սանտիմետր: Բոլոր եղունգների երկարության գումարը եղել Է ավելի քան վեց մետր: Կինը եղունգների խնամքի վրա օրական ծախսել Է մի քանի ժամ:

Լուսանկարը` guinnessworldrecords.com


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]