Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջեք Հաջինյանի քարոզարշավի բյուջեն 2-3 անգամ գերազանցում է մյուս թեկնածուների բյուջեն

Ջեք Հաջինյանի քարոզարշավի բյուջեն 2-3 անգամ գերազանցում է մյուս թեկնածուների բյուջեն

ՄՈՆԹԵԲԵԼՈ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելո քաղաքի քաղաքապետ Ջեք Հաջինյանը քաղաքային խորհրդի ընտրություններին կմասնակցի նախընտրական քարոզարշավի ամենամեծ բյուջեով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Whittier Daily News կայքը, Հաջինյանը քաղաքային խորհրդում վերընտրվելու քարոզարշավի համար հավաքել է ավելի քան 90 հազար դոլար, որը 2-3 անգամ  գերազանցում է մյուս թեկնածուների բյուջեները: Ընդ որում` Հաջինյանի քարոզարշավի ֆինանսավորման համար հավաքված գումարի 20 տոկոսից ավելին ապահովել է հայ համայնքը

Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Քաղաքային խորհրդի ընտրություններում մյուս թեկնածուներն են Ֆերնանդո Չակոն (55 հազար դոլար), Վանեսա Դելգադոն (42 հազար 704 դոլար), Քրիստինա Կորտեզը (19 հազար դոլար), Քիմբերլի Էն Կոբոսը (6 հազար 700 դոլար), Ուիլիամ Պաոլիսոն (2 հազար դոլար), Միքայել Սամարին-Պոպովը և Ռենդի Սմիթը (հազարական դոլարով):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]