Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայում հեղեղումից զոհվածների թիվը հասել Է 19-ի

Ֆրանսիայում հեղեղումից զոհվածների թիվը հասել Է 19-ի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Ռիվիերայում հեղեղումից զոհվածների թիվը հասել Է 19-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանս ինֆո» ռադիոկայանը՝ հղում անելով ոստիկանության պրեֆեկտուրային:

Սաստիկ անձրեւները Ֆրանսիայի հարավարեւելյան շրջանը պատուհասել Էին լույս հոկտեմբերի 4-ի գիշերը: Ավելի վաղ հաղորդվել Էր 18 զոհվածների եւ երեք անհայտ կորածների մասին: Երկու մարդու որոնումները շարունակվում են:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովի հետ միասին հոկտեմբերի 4-ին ժամանել Էր Մերձծովյան Ալպերի դեպարտամենտ, հայտարարել Է, որ հոկտեմբերի 7-ին Նախարարների խորհուրդը արտակարգ դրության ռեժիմ կհայտարարի, եւ իշխանությունները վնասները կփոխհատուցեն երեք ամսվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]