Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսաստանն ուժեղացնում Է նավատորմը Միջերկրական ծովի արեւելյան մասում

Ռուսաստանն ուժեղացնում Է նավատորմը Միջերկրական ծովի արեւելյան մասում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալթիյսկից Սիրիա Է մեկնել ՌԴ Բալթյան նավատորմի «Վասիլի Տատիշչեւ» հետախուզանավը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 5-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է զինվորական մի աղբյուր: Նրա խոսքով՝ այն կհամալրի եւ կուժեղացնի Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավախումբը Միջերկրական ծովի արեւելյան մասում:

Հետախուզանավի անձնակազմը հսկելու Է ինչպես բուն Սիրիայի, այնպես Էլ սահմանակից բոլոր երկրների, ինչպես նաեւ նրանց տարածքային ջրերի օդային տարածությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, Սեւծովյան նավատորմի «Ցեզար Կունիկով» դեսանտային նավը, հոկտեմբերի 3-ին Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով մտել Է Միջերկրական ծով: Դիտորդների կարծիքով՝ այն ուղեւորվել Է Սիրիայի Տարտուս նավահանգիստ, որտեղ գտնվում Է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերի նյութատեխնիկական ապահովման բազան: Ինչպես նշում են արտասահմանյան ԶԼՄ-ները, նավը մասնակցում Է «Սիրիական ճեպընթաց» անվանումը կրող գործողությանը: Դրա նպատակը զինամթերք հասցնելն Է Սիրիայի կառավարական բանակին, որը կատաղի մարտեր Է մղում իսլամիստական մի շարք կազմավորումների, այդ թվում՝ «Իսլամական պետության» դեմ:

ՌԴ-ի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել Է, որ ներկայում Արեւելյան Միջերկրականում՝ Սիրիայի ափերի մոտ, ընթանում են Միջերկրական ծովում Ռուսաստանի նավատորմի մշտական օպերատիվ միավորման հերթական վարժանքները՝ Սեւծովյան նավատորմի ֆլագմանի՝ «Մոսկվա» գվարդիական հածանավի գլխավորությամբ:

 

Լուսանկարը` РИА "Новости"


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]