Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԳՖՀ-ի իշխանությունների կանխատեսմամբ՝ այս տարի երկիր կժամանեն մինչեւ 1,5 մլն գաղթականներ. Bild

ԳՖՀ-ի իշխանությունների կանխատեսմամբ՝ այս տարի երկիր կժամանեն մինչեւ 1,5 մլն 
գաղթականներ. Bild

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի իշխանությունները ելնում են այն բանից, որ ընթացիկ տարվա արդյունքներով մինչեւ 1,5 մլն փախստականներ ու միգրանտներ կժամանեն երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bild թերթը: Հրատարակությունը վկայակոչում Է իշխանության մարմինների գաղտնիացված զեկույցը:

Կանխատեսման համաձայն՝ միայն հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր ԳՖՀ-ի տարածք կարող են մտնել մինչեւ 920 հազար փախստականներ ու միգրանտներ: Փաստաթղթում նաեւ խոսվում Է միգրանտների ներհոսքի պատճառով «մատակարարման համակարգի կոլապսի» հնարավորության մասին:

Արդեն այժմ փախստականներին տեղավորելու համար կացարանների եւ բուժկետերի պակաս կա, նշում Է Bild-ը:

Մինչ այժմ ԳՖՀ-ի կառավարությունը ելնում Էր այն բանից, որ ընթացիկ տարում Գերմանիա կժամանի շուրջ 800 հազար միգրանտ:

ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելն ավելի վաղ քաղաքացիներին հղած իր ավանդական տեսաուղերձում հայտարարել Է, որ Գերմանիան չի կարող ընդունել երկիր ժամանող բոլոր միգրանտներին:

«Մենք պետք Է հասկանալ տանք, որ նրանք, ովքեր ապաստան ստանալու բոլոր հիմքերն ունեն, մեզ մոտ կստանան այն, բայց նրանք, ովքեր ժամանում են տնտեսական նկատառումներով, հարկադրված կլինեն հեռանալ երկրից»,-ասել Է նա: «Այդ հարցերում մենք պետք Է ավելի հետեւողական լինենք»,-ընդգծել Է Անգելա Մերկելը:

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]