Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ամերիաբանկի» հաճախորդները կկարողանան առանց վճարային քարտերի գումար կանխիկացնել բանկոմատից

 «Ամերիաբանկի» հաճախորդները կկարողանան առանց վճարային քարտերի գումար 
կանխիկացնել բանկոմատից

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը մեկ տարվա ընթացքում Հայաստանի ֆինանսական շուկայում կներդնի հեռահար սպասարկման նոր` Bank World, բանկային համակարգը, որը հաճախորդներին կապահովի ստանդարտացված հասանելիություն բոլոր տիպի ծառայությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 5-ին «Ամերիաբանկի» և իռլանդական CR2  ընկերության միջև կնքվեց հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր  համակարգի պայամանագիր: Սա իռլանդական ընկերության առաջին նախագիծն է Հայաստանում: «Ամերիաբանկը» բարձր է գնահատում CR2-ի հետ գործընկերային հարաբերությունների հաստատումը:  Այս նախաձեռնությունն ուղղված է «Ամերիաբանկի» ռազմավարական նպատակներից մեկի իրագործմանը, այն է` ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հաճախորդներին առաջարկել ինքնասպասարկման և նորարար հեռահար բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ»,- նշեց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը` հույս հայտնելով, որ ներդրվող համակարգը  կնպաստի հեռահար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում:

«Նոր պայմանագրով CR2-ն «Ամերիաբանկ»-ին տրամադրում է հեռահար բանկային սպասարկման նոր եզակի լուծում: Մենք կասկած չունենք, որ այս համակարգը բանկին թույլ կտա ավելի ամրապնդել իր առաջատար դիրքը շուկայում: Այսուհետև հաճախորդները կարող են ոչ միայն օգտվել շուկայում առկա ծառայությունների ամենամեծ փաթեթից, այլև վայելել արագ և հարմար սպասարկման բոլոր առավելությունները»,- իր հերթին ասաց  CR2-ի Գործադիր խորհրդի անդամ և կոմերցիոն տնօրեն  Կիեռան Կիլքուլլեն:

Bank World համակարգը հասանելի կլինի 24 ժամ 7 օր ինքնասպասարկման սարքավորումների` բանկոմատների, վճարային տերմինալների, ինչպես նաև ժամանակակից  ինտերնետ և մոբայլ բանկային համակարգի միջոցով: Այս համակարգը թույլ է տալիս բանկային ինքնասպասարկման սարքերի և հեռահար կապուղիների ինտերֆեյսը և առաջարկվող ծառայությունների տեսականին ավտոմատ կերպով համարեցնել տվյալ հաճախորդի սեգմենտին` ապահովելով անհատականացված սպասարկում և առավելագույն հարմարություն: Բանկոմատները կվերածվեն անհատականացված սպասարկման կետերի, որտեղ հաճախորդը կարող է հեշտությամբ կառավարել իր բոլոր բանկային հաշիվները, բանկին ուղղել տարբեր հայտեր և իրականացնել մի շարք գործարքներ, որոնք նախկինում հասանելի էին միայն Ինտերնետ բանկինգի միջոցով: Հաճախորդները բանկից կստանան անհատական առաջարկություններ` մշակված հատուկ իրենց համար: Անգամ առանց վճարային քարտերի օգտագործման ստացված գումարները հնարավոր կլինի կանխիկացնել բանկոմատից:

Ֆիզակական անձ և իրավաբանական անձ հաճախորդների համար կստեղծվեն գործառնությունների ավելի լայն հնարավորություններ գործարքներ իրականացելու ըստ  իրենց  հարմարության, Ինտերնետ և Մոբայլ բանկինգի, ինչպես նաև ինքնասպասարկման սարքերի միջոցով իրականացնել անձնական դրամական փոխանցումներ (P2P payments)` օգտագործելով  ստացողի հեռախոսահամարը կամ նույնականացման որևէ այլ տվյալ:

Համակարգն ամբողջովին ակնկալվում է ներդնել 12 ամսում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]