Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի ֆինանսների նախարարը չի բացառել մանաթի երկրորդ արժեզրկումը

Ադրբեջանի ֆինանսների նախարարը չի  բացառել մանաթի երկրորդ արժեզրկումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը չի բացառել այդ երկրի ազգային արժույթի` մանաթի երկրորդ արժեզրկումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում նախարարն ասել է, որ շուկայական էկոնոմիկայի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը կախված է շատ գործոններից եւ առաջին հերթին վճարման հաշվեկշռից:

«Վճարման հաշվեկշռի վիճակն իր հերթին կախված է արտարժույթի մուտքերից: Մեր հիմնական արտահանման ապրանքը, համապատասխանաբար, արտարժույթի հիմնական աղբյուրը, հանդիսանում է նավթը: Դրա հետ կապված մեր վճարման հաշվեկշիռը մեծ մասով կախված է նավթային եկամուտներից», -ասել է նա:

  Ադրբեջանի ֆիննախի ղեկավարը նաև ընդգծել է, որ շուկայական էկոնոմիկայի հիմնական սկզբունքը կայանում է նրանում, որ շուկայում տեղի ունեցող գործընթացները մշտապես պետք է վերահսկվեն, եւ ոչ ոք երբեք չի կարող ասել, թե որեւէ արտարժույթի փոխարժեքը կայուն կմնա, եւ դա վերաբերում է ոչ միայն զարգացող երկրներին, ինչպիսին Ադրբեջանն է:

Ադրբեջանական մանաթը միանգամից 34,5 տոկոսով արժեզրկվել էր 2015 թվականի փետրվարի վերջին:

Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի հետ կապված թուրքական «Հուրիեթ» թերթը գրելէ , թե դրա պատճառն այն է, որ Ադրբեջանի իշխանությունը միջազգային հրապարակում «ճիշտ չի կարողացել գնահատել շուկայական հարաբերությունները»:

«Ադրբեջան. անմիտ քաղաքական սակարկություն» վերնագրով հոդվածում, անդրադառնալով Ադրբեջանում ստեղծված իրավիճակին, թերթը գրել է, որ իր համար դրական հեղինակություն ձեւավորելու նպատակով Իլհամ Ալիեւի կառավարությունը մինչ այժմ մեծ փողեր է ծախսել, սակայն, դա անարդյունք է մնացել, եւ նավթափողերի ներկայիս նվազման ժամանակներում իրավիճակն Ադրբեջանում ամբողջությամ փոխվել է: «Ադրբեջանը կանգնել է ներքին քաղաքականությանն ու սոցիալական կայունությանը սպառնացող գործոններին դեմ հանդիման»,- գրել է «Հուրիեթ»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]