Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիայում անձնական 12-նիշանոց համարների համակարգ Է ներդրվում երկրի բոլոր բնակիչների համար

Ճապոնիայում անձնական 12-նիշանոց համարների  համակարգ Է ներդրվում երկրի բոլոր 
բնակիչների համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում ուժի մեջ Է մտել մի օրենք, որը պահանջում Է երկրի բոլոր բնակիչներին, ներառյալ անչափահասներին, օժտել անձնական անփոփոխ 12-նիշանոց համարներով, որոնք ամբողջ կյանքի ընթացքում կօգտագործվեն գրանցման եւ հաշվառան գործողությունների դյուրացման ու միասնացման համար: Համակարգը տարածվում Է նաեւ երկար ժամանակ Ճապոնիայում ապրող օտարերկրացիների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոկտեմբեր-նոյեմբերին ենթադրվում Է տրված համարի վերաբերյալ ծանուցմամբ քարտեր ուղարկել երկրի բոլոր բնակիչներին: Հաջորդ տարվա հունվարից դրանք, մասնավորապես, կսկսեն օգտագործվել հարկման, սոցիալական ապահովագրության համակարգում, տարերային աղետների դեպքում բնակչությանը հաշվառելիս: Ցանկացողներն անվճար կկարողանան մշտական քարտեր ստանալ՝ լուսանկարով, անձնական համարի մատնանշմամբ: Կառավարությունը մտադիր Է աստիճանաբար ընդլայնել դրանց կիրառման ոլորտը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]