1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի խաղաղապահ ուժերի բրիգադն օրինակելի է. Սեյրան Օհանյան

Հայաստանի խաղաղապահ ուժերի բրիգադն օրինակելի է. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Հայաստանի սահմաններում ախոյանի նախահարձակ գործողությունները զսպելու և հակադարձելու օրախնդիր հարցերին` երկիրը պատրաստակամորեն և հետևողականորեն զարգացնում է խաղաղապահ կարողությունները, այս ոլորտում բազմազգ գործողություններին մասնակցության ծավալներն ու աշխարհագրությունը` հանուն տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու կայունության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովի բացման ժամանակ: «Մենք համապարփակ ձևով ներկայացրեցինք խաղաղությանը վերաբերող բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են մարտահրավերների, հակամարտությունների սկզբնական փուլից մինչև խաղաղության լիարժեք ամրապնդում: Հայաստանի խաղաղապահ ուժերի բրիգադն օրինակելի է և կարող է նաև ՀԱՊԿ շրջանակներում ուսումնական նյութական բազայի համապատասխան հենք հանդիսանալ: Լսելով չէ, որ գիտենք խաղաղության արժեքը, և թե ինչ գին պետք է վճարել դրա համար»,-նշեց Սեյրան Օհանյանը:

2004թ. փետրվարից հայ խաղաղապահները միացել են ՆԱՏՕ-ի խաղարարար առաքելությանը և հունական, հետագայում` ամերիկյան զինուժերի կազմում առաքելություն իրականացրել Կոսովոյում, 2005 թվականի հունվարից մինչեւ 2008-ի հոկտեմբերը լեհական բազմազգ դիվիզիայի կազմում` Իրաքում, իսկ 2010 թվականի հունվար-փետրվարից` Աֆղանստանում` Գերմանիայի Դաշնության զինված ուժերի կազմում: Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը 2014թ. նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում՝ իտալական հրամանատարության ներքո, խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում: ՀՀ ԶՈՒ-ն համաձայնություն է ձեռք բերել, որ Հայաստանը կմասնակցի նաեւ Մալիում կազմակերպվելիք խաղաղարար առաքելությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]