Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գալուստ Սահակյանն ԱԺ ամբիոնից շնորհավորեց ուսուցիչներին

Գալուստ Սահակյանն ԱԺ ամբիոնից շնորհավորեց ուսուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց բոլոր ուսուցիչներին ուսուցչի տոնի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստի մեկնարկին Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 5-ը ուսուցչի օրն է:

«Թույլ տվեք բոլորիս անունից շնորհավորել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ինչպես նաև մեր այն գործընկերներին, ովքեր վայելել են ուսուցիչ լինելու բերկրանքը, մաղթել առողջություն, լավատեսություն ու բարեկեցություն»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Նա ընդգծեց, որ հաճելի զուգադիպությամբ հոկտեմբերի 5-ին նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի ծննդյան օրն է, ով լուրջ ներդրում է ունեցել մանկավարժության ոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]