Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ինդոնեզիայում հազարավոր զինվորականներ են ուղարկվում հրդեհների դեմ պայքարելու համար

Ինդոնեզիայում հազարավոր զինվորականներ են ուղարկվում հրդեհների դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի իշխանությունները լրացուցիչ ավելի քան 2,1 հազար զինծառայողներ են ուղարկում Սումատրա արեւմտյան կղզին ճարակած՝ վերջին տարիների ամենաուժեղ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սթրեյթս թայմս» թերթին, կրակի դեմ պայքարող զինվորականների ու ոստիկանության աշխատակիցների ընդհանուր թիվն այդպիսով կհասնի գրեթե 6 հազարի:

Արբանյակներից ստացված պատկերների համաձայն՝ ներկայում Սումատրայում հրդեհների շուրջ 1,8 հազար օջախներ կան: Դրանց մեծ մասը գտնվում են այն պլանտացիաներում, որտեղ արմավենու ձեթ եւ կաուչուկ են արտադրում, ինչպես նաեւ անտառանյութի մթերման վայրերում: Կալիմանտան կղզում, որը նույնպես հայտնվել Է կրակի ճիրաններում, իրադրությունը փոքր-ինչ ավելի լավ Է. այնտեղ գրանցվել Է շուրջ 250 օջախ:

Հրդեհների պատճառ են համարվում տեղացի ֆերմերների գործողությունները, որոնք միտումնավոր հրկիզում են անտառները տնտեսական գործունեության համար նոր տարածքներ ազատելու նպատակով:

Ինդոնեզիայի բնակիչները տուժում են հրդեհների հետեւանքով առաջացած ծխից: Այսպես, կենտրոնական Կալիմանտան նահանգի վարչական կենտրոն Պալանգկարայա քաղաքում օդի աղտոտվածության մակարդակն անցած հանգստյան օրերին գերազանցել Է 1,9 հազար միավորն այն դեպքում, երբ 300 միավոր ցուցանիշը կրիտիկական Է համարվում եւ խիստ վտանգավոր Է մարդու առողջության համար:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, հրդեհներից առաջացած ծուխն արդեն ավելի քան մեկ ամիս զգացվում Է Մալայզիայի բազմաթիվ բազմաթիվ նահանգներում եւ Սինգապուրի ամբողջ տարածքում: Մալայզիայի իշխանությունները բնապահպանական իրադրության կտրուկ վատանալու կապակցությամբ որոշում են ընդունել հոկտեմբերի 5-ին եւ 6-ին փակել գրեթե բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները: Բացի այդ, նախօրյակին սաստիկ ծխի պատճառով Մալայզիայի մի շարք քաղաքներում ժամանակավորապես չեն աշխատել օդանավակայանները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]