Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ավարտվել Է առաջին ռեակտորի պաշտպանական գմբեթի ապամոնտաժումը

Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ավարտվել Է առաջին ռեակտորի պաշտպանական գմբեթի 
ապամոնտաժումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմային Էլեկտրակայանում ավարտվել են առաջին ռեակտորի պաշտպանական գմբեթի ապամոնտաժման աշխատանքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Կիոդո» գործակալությանը:

2011 թվականի վթարի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցներին հաջողվել Է ամբողջությամբ հանել գմբեթի վեց վերին պանելները: Այժմ նրանք կսկսեն վթարի հետեւանքով կուտակված աղբի հավաքումը, իսկ ենթադրաբար 2020 թվականին նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո ձեռնամուխ կլինեն ռեակտորի վրա գտնվող հատուկ ավազանից բանեցված միջուկային վառելիքի դուրսբերմանը:

2011 թվականի մարտի 11-ին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետեւանքով միջուկային վառելիքի հալում Է տեղի ունեցել միանգամից երեք ռեակտորներում: Ճապոնիայի ընդարձակ տարածքներ աղտոտվել են ռադիոակտիվ նյութերով: Ատոմակայանի շրջանից տարհանվել Է ավելի քան 80 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]