Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրողի վրա հարձակվածներից մեկը նախկին ոստիկան է

Ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրողի վրա հարձակվածներից մեկը նախկին 
ոստիկան է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հայտնի լրագրող, թուրքական «Հուրիեթ» պարբերականի աշխատակից Ահմեթ Հաքանի վրա հարձակում իրականացրած անձանցից մեկը եղել է հատուկ նշանակության ուժերի նախկին աշխատակից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրող Ահմեդ Հաքանի վրա հոկտեմբերի 1-ի գիշերն անհայտ անձինք հարձակում էին իրականացրել, կոտրել նրա քիթն ու կողոսկրերը, ինչի հետևանքով լրագրողին երկու օր անց վիրահատության էին ենթարկել: Ոստիկանությունը կարողացել էր ձերբակալել հարձակումն իրականացրած 4 անձանց: Հաքանն ավելի ուշ հաղորդագրություն էր հրապարակել, որում նշվում է. «Շարունակելու ենք գնալ այն ուղով, որը ճիշտ է»:

Հետագայում հայտնի դարձավ, որ հարձակումն իրականացրած չորս երիտասարդներն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ)` Ստամբուլի Ֆաթիհ շրջանային գրասենյակի անդամներ են:

Ահմեդ Հաքանը բազմիցս հայտարարել է Հայոց ցեղասպանության անժխտելի իրողության մասին: Նա նույնիսկ հոդված ունի, որում թվարկում է յոթ փաստ, որոնց համաձայն` Ցեղասպանությունն անհերքելի իրականություն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]